Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. հոկտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

08.09.2022

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 08.09.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ–Սայաթ Նովայի պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան