ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. հոկտեմբերի 9-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ
11.09.2024
1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.09.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 00.00-24.00-ն, Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00-ն, Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք երթուղով երթի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 9-ին Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան