ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. հունվարի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ
08.01.2025
1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 08.01.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հունվարի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հունվարի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան