Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. մարտի 12-ին և 13-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

16.02.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16.02.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 12-ին և 13-ին՝ ժամը 00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա- Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Մատենադարանին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 12-ին և 13-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է: 


Երևանի քաղաքապետարան