Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին,  4-ին և 5-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

10.03.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.03.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին՝ ժամը 00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա- Սայաթ- Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Մատենադարանին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է: 

 

Երևանի քաղաքապետարան