Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի՝ ս.թ. փետրվարի 3-ին և 4-ին  հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

10.01.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.01.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. փետրվարի 3-ին և 4-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. փետրվարի 3-ին և 4-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
 


Երևանի քաղաքապետարան