Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
08.01.2019
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 08.01.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 15-20-ը ժ. 10.00-23.00 Ազատության հրապարակում հավաք, հունվարի 21-25-ը ժ. 10.00-20.00 Ազատության հրապարակում հավաք և ժ. 20.00-23.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան