Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

14.03.2023

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.03.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը` ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 20.00-21.00 Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից` Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
 

Երևանի քաղաքապետարան