Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

27.04.2023

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.04.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանի իրազեկումը` ս.թ. մայիսի 1-ին՝ ժ.12.30-14.00 Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքից` Աբովյան փողոց-Շառլ ազնավուրի անվան հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
 

Երևանի քաղաքապետարան