Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. հունիսի 17-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

23.05.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.05.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հունիսի 17-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
 

 

Երևանի քաղաքապետարան