Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
15.09.2025
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.09.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի իրազեկումը՝ ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-22.00-ն ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմացի հատվածում (Բաղրամյան պողոտա 19) հավաք և հավաքի ընթացքում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց - Բաղրամյան պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան