Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

15.01.2026

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.01.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԻԻՀ քաղաքացի Սեյեդմասուդ Թահերիի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 17-ին՝ ժամը 13.00-17.00 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմացից (Բուդաղյան փողոց 1)՝ Կոմիտասի պողոտա - Բաղրամյան պողոտա - Մաշտոցի պողոտա՝ մինչև Կապույտ մզկիթ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: 

Երևանի քաղաքապետարան