Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
19.05.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.05.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 23-ին՝ ժամը 17.00-21.00 Կոմիտասի պողոտայի և Ն. Զարյան փողոցի միջանկյալ հատվածում գտնվող այգում հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Կոմիտասի պողոտայի և Ն. Զարյան փողոցի միջանկյալ հատվածից՝ Կոմիտասի պողոտա – մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան