Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
19.05.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.05.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 26-ին՝ ժամը 17.00-21.00 Մայրության զբոսայգում (Անդրանիկի փողոց) հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Մայրության զբոսայգի – Անդրանիկի փողոց՝ մինչև «Կայզեր» սուպերմարկետի հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան