Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
03.06.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.06.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Քոչարյանի իրազեկումը՝ ս.թ. հունիսի 5-ին՝ ժ.17.30-21.00 Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի հ.2/21 հասցեի հարակից տարածքում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի հ.2/21 հասցեի հարակից տարածք-Բաբաջանյան փողոց-Մարշալ Խուդյակովի փողոցի հ.210/2 հասցեի հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան