Սահմանվել է սահմանափակում «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Քոչարյանի կողմից ս.թ. մայիսի 22-ին երթ անցկացնելու եղանակի նկատմամբ
20.05.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 20.05.2026 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Քոչարյանի կողմից ս.թ. մայիսի 22-ին՝ ժ.11.15-13.15 Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ (ցայտաղբյուրների դիմացի հատված) երթուղով երթ անցկացնելու եղանակի նկատմամբ՝ առաջարկելով ս.թ. մայիսի 22-ին ժ.11.15-13.15 Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ (ցայտաղբյուրների դիմացի հատված) երթուղով երթն անցկացնել՝ բացառելով 19 հատ 200լ տարողությամբ պլաստմասե դատարկ տարաների օգտագործումը։
Երևանի քաղաքապետարան