Պահոց

Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի` ս.թ. հուլիսի 5-ին հավաք անցկացնելու վայրի և երթի ուղու նկատմամբ

26.06.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.06.2023 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի կողմից ս.թ. հուլիսի 5-ին ժ.19.00-21.00 Հանրապետության հրապարակում նախատեսված հավաքի վայրի, ժ.21.00-ից Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Բաղրամյան պողոտա /կանգառներ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ ազգային ժողովի շենքերի մոտ/ - ՀՀ Նախագահի նստավայր /Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1/  երթուղու և մինչև ս.թ. հուլիսի 6-ը ժ.18.00 ՀՀ Նախագահի նստավայրի հարևանությամբ հավաք անցկացնելու վայրի նկատմամբ` առաջարկելով հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, երթը` Մատենադարանին հարող տարածք-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-ՀՀ Նախագահի նստավայրի հարակից տարածք երթուղով, իսկ հավաքը` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին:
 

Երևանի քաղաքապետարան