• РУС
  • ENG
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր
  • Թույլտվություններ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Թեժ գիծ
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր
    • Թույլտվություններ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Թեժ գիծ
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Սպորտ և երիտասարդություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ենթակայության կազմակերպություններ

Վարչության գործառույթներ

Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

Հավելված
Երևանի քաղաքապետի
2022թ. սեպտեմբերի -ի
հ. -Ա որոշման

Հավելված 15.1
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ. 1704-Ա որոշման


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊՈՐՏԻ և
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից համայնքային երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) կազմակերպում և վերահսկում է Երևան քաղաքի ենթակայության մարզական կազմակերպությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց ընդլայնման, վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում մարզական կազմակերպություններում պետական պատվերների տեղադրման վերաբերյալ,
5) վերահսկում է քաղաքային ենթակայության մարզական կազմակերպություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
6) կազմակերպում է համաքաղաքային հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ պետական և ազգային տոների և հիշատակի օրերի հետ կապված` հանրային միջոցառումներ,
7) Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ ապահովում է Երևան քաղաքում մարզական և երիտասարդական քաղաքականության մշակման, համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
8) առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի ենթակայության մարզական օբեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքի ենթակայության մարզական կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեից և Երևան համայնքի բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման վերաբերյալ,
10) ապահովում է հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական համաքաղաքային միջոցառումների տարեկան օրացուցային պլանի մշակումը և անմիջական իրականացումը,
11) ձևավորում է Երևան քաղաքի հավաքական թիմերը, ապահովում նրանց մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին և Համահայկական խաղերին, անհրաժեշտությունից ելնելով՝ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ և գործուղումներ,
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
13) Օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է Վարչությանը,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքի ավագանին:
10. Վարչության պետին և Վարչության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումը իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների, Վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
14. Վարչութան պետը ՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) Վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևան համայնքի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների ղեկավար կադրերի վերաբերյալ,
5) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

15. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

Սպորտի և որիտասարդության հարցերի վարչության գործունեությունը 2022թ. 


Հունվար-մարտ ամիսներին բաժինը համակարգել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերահսկողությունը և աշխատանքների համակարգումը, սերտ կապեր է հաստատել հանրակրթական դպրոցների հետ և օժանդակել արտադասարանական աշխատանքներին ու ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումներին, ապահովել է մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև կազմակերպել գործուղումներ:
Մարտի 11-12-ին Երևանում անցկացվել է ՀՀ Վարչապետի գավաթի համար սեղանի թենիսի Երևանյան փուլը, ձևավորել Երևանի հավաքական թիմ, ապահովել մարզահագուստով ու ապրիլի 18-ին և 19-ին ապահովել թիմի մասնակցությունը Չարենցավանում կայացած եզրափակիչ փուլին, որի ընթացքում երևանյան ներկայացուցիչները տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մրցանակային տեղերը:
Ապրիլին Երևանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանի աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառումը, որտեղ հրաձգություն մարզաձևում երևանյան թիմը գրավեց 5-րդ հորիզոնականը, բազկամարտ մարզաձևում՝ 3-րդ մրցանակային տեղը, հնգամարտ մարզաձևում՝ 7-րդ տեղը, ֆուտզալ մարզաձևում՝ 1-ին մրցանակային տեղը:
Մայիսի 7-ին Գյումրի և մայիսի 10-ին Վանաձոր քաղաքներում անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որոնցում երևանյան թիմերը գրավել են 2-րդ մրցանակային տեղերը:
Երևանում անցկացվեց ՀՀ Վարչապետի գավաթի համար խճուղավազքի մրցաշարի երևանյան փուլը, որում հաղթած Երևանի Ավան վարչական շրջանի Կարեն Ասրյանի անվան հ. 171 հիմնական դպրոցի թիմը մայիսի 14-ին մասնակցեց Դիլիջանի մերձակայքում կայացած եզրափակիչ փուլին:
Երևանի ավագանու 19․04․2022թ․ N 572-Ա որոշման համաձայն աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը դարձավ աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն։
«Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի միջոցով երևանյան թիմերը գործուղվել են տարբեր մարզաձևերի առաջնությունների: Ապրիլի 28-ից մայիսի 1-ը վոլեյբոլի հավաքականը գործուղվել է Թբիլիսիում անցկացված վոլեյբոլի «ՔԱՐԹՎԵԼԱ-2022» միջազգային մրցաշարին, որտեղ մեր թիմը գրավել է 2-րդ մրցանակային տեղը:
Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթ պարկում անցկացվել է «Գեղասահք՝ անվաչմուշկներով» միջոցառումը: Նախագծին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել անվանի մարզիկներ ու հայտնի չմշկորդներ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա»-ի համատեղ նախաձեռնությամբ: Կազմակերպիչները վստահ են, որ այն կխթանի Հայաստանում մարզաձևի տարածմանը և առողջ ապրելակերպի զարգացմանը:
Հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի գեղասաքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում երեխաների ու մեծահասակների համար կազմակերպվեց «Ամառային ձնագնդի» ժամանցային միջոցառումը:
Միջոցառման ընթացքում անցկացվեց ձնագնդիկներով խաղ, պլանետարիում շոու, մանկական ինտերակտիվ թատրոն, 360° վիդեոգիֆերի նկարահանում: Ներկաներին մատուցվեց առողջարար սնունդ, պաղպաղակ և զովացուցիչ ըմպելիքներ: «Երևանի գեղասաքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում օգոստոսի 26-ին և 27-ին ներկայացվեց «Ձյունե թագուհին» սառցե շոուն, որին հրավիրված էին տարբեր երկրների համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ, մասնակցում էին նաև մարզիկներ Հայաստանից:
Սեպտեմբերի 12-ին Մոսկվայի տոնի կապակցությամբ «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում անցկացվեց սուսերամարտի պատանիների առաջնություն, որի պատվավոր հյուրն էր ռուսաստանաբնակ մեր հայրենակից աշխարհի, Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը:
Սեպտեմբերի 27-28-ը «Գրանդ սպորտ»-ում անցկացված ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀՀ լողափնյա վոլեյբոլի դպրոցականների առաջնության չեմպիոն դարձան Երևանի աղջիկների և տղաների թիմերը, որոնք հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին: 
«Երևանի գեղասաքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սեպտեմբերին մեկնարկեց հոկեյի մրցաշարը: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարում ներկայանում են «Ереванские львы», Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Акулы» և ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերը։
Կարևորելով մրցաշարի անցկացումը՝ Երևանի փոխքաղաքապետն ու «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենը հաջողություն են մաղթել մասնակիցներին:
Մրցաշարի մասնակիցներին իրենց ելույթներով ողջունել են գեղասահքի դպրոցի աշակերտները։ Մրցաշարի ավարտին թիմերը ստացան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։
Հոկտեմբերի 6-ին «Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա, որին մասնակցեցին 7 վարչական շրջանների թիմեր:
Թիմային հաշվարկով (աղջիկներ և տղաներ) 1-ին տեղը զբաղեցրեց Արաբկիր վարչական շրջանը, որի թիմի կազմում բոլորը «Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաներն էին:
Հոկտեմբերի 11-ին մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառումը՝ շախմատ մարզաձևից: 
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի 2022թ. մրցումների երևանյան փուլը:
Առաջին տեղը գրավեց Երևանի Աջափնյակի հ. 108 միջնակարգ դպրոցը, որը կմասնակցի հանրապետական փուլին: Երկրորդ տեղը գրավեց Երևանի Նուբարաշենի հ. 175 միջնակարգ դպրոցը, իսկ երրորդ տեղը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիայի հ. 113 միջնակարգ դպրոցը:Հաղթողներին շնորհավորեց և հավաստագրերով պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:
Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Փլոգգինգ» մարաթոնը, որին մասնակցեց ավելի քան 80 մասնակից՝ Հայաստանից, Վրաստանից, ՌԴ-ից և Ուկրաինայից: Մասնակիցները բաժանվել էին 3 խմբի՝ հեծանվորդների, վազողների և քայլողների: Այն անցկացվեց Մանկական այգուց մինչև Հրազդանի կիրճ ընկած տարածքում, ինչպես նաև Երևանի կենտրոնական փողոցներում: 
Մարաթոնի ընթացքում անցկացվեցին խաղեր և տեղեկատվական դասընթաց՝ փլոգգինգի և թափոնների տեսակավորման մասին: Փլոգգերները համատեղ հավաքեցին՝ 25 պարկ պլաստիկ, 10 պարկ թուղթ և 8 պարկ ընդհանուր աղբ: 
Ծրագիրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման» բաց, հրապարակային մրցույթի շրջանակում: 
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի սեղանի թենիսի Երևանյան փուլը: Տղաների և աղջիկների անհատական ամենաբարձր միավոր հավաքողները, հոկտեմբերի 20-ին մասնակցեցին հանրապետական փուլին, որի արդյունքում թիմային հաշվարկով Երևանը գրավեց առաջին տեղը:
Հոկտեմբերի 23-ին ավարտվեց 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի բասկետբոլի Երևանյան փուլը։ Տղաների և աղջիկների թիմի չեմպիոնները մասնակցեցին հանրապետական փուլին՝ ներկայացնելով Երևանը, որը տեղի ունեցավ Հոկտեմբերի 30-31-ին: Երևանի աղջիկների թիմը ստացավ չեմպիոնի կոչումը, իսկ տղաների թիմը երկրորդն էր: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և գավաթներով: 
Հոկտեմբերի 26-ին ավարտվեց 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի վոլեյբոլի Երևանյան փուլը։ Հաղթող թիմերը, Նոյեմբերի 14-15-ին մասնակցեցին հանրապետական փուլին:
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևանի ավագանու անդամների միջև ֆուտզալի առաջնությունը, որտեղ հաղթող է ճանաչվել «Իմ քայլը» խմբակցության թիմը։
Դեկտեմբերի 10-12-ը «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց վարչության կազմակերպած «Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար» միջոցառումը։ Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած ըմբիշները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով, համազգեստերով և գավաթներով։
Դեկտեմբերի 12-14-ը «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց վարչության կազմակերպած «Բռնցքամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային մրցաշար» միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանից, ՌԴ-ից ժամանած մարզիկներ։ Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած բռնցքամարտիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, համազգեստերով, հուշանվերներով և  գավաթներով։
Դեկտեմբերի 15-16-ը Երևանի «Ասպար արմս» հրաձգարանում 2 փուլով անցկացվեց վարչության կողմից կազմակերպված «Հրաձգության մրցաշար Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների միջև» միջոցառումը, որին մասնակցեցին շուրջ 80 տղաներ և աղջիկներ։ Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 6 մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգևներով և գավաթներով։
Դեկտեմբերի 16-18-ը «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց վարչության կազմակերպած «Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային մրցաշարը», որին մասնակցում էին Իրանից, Վրաստանից, Լիտվայից ժամանած ըմբիշներ։ Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած ըմբիշները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, համազգեստերով, հուշանվերներով և  գավաթներով։
Դեկտեմբերի 23–ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց վարչության կողմից կազմակերպված «Երևան քաղաքի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողություն» միջոցառումը, որին ներկա էին անվանի մարզիկներ։ Հայ մարզիկները 2022թ. նվաճել են ավելի քան 300 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետներ Գևորգ Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներն ու նրանց մարզիչներն արժանացան դրամական պարգևների և հուշանվերների:
 
Երիտասարդություն
 
Տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ շարունակական համագործակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ 2022թ. նոյեմբեր-դեկտեմբերին իրականացվել են «Առաջին հոգեբանական օգնության դասընթացներ»՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ  գործող 9 մարզական կազմակերպությունների մարզիչների համար:
2021թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորում» ծրագրով միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում  իրականացվել է վերահսկողություն, ցուցաբերվել է աջակցություն, հավաքվել հաշվետվություններ՝ վերը նշված ծրագրերի իրագործման վերաբերյալ:
 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Հետադարձ կապ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

1-05 ժամը 09:00-ից-18:00

1-08 շուրջօրյա

© 2005-2023 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ