Հավելված հ.21
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Քարտուղարության գործունեության նպատակը,խնդիրները և հիմնական գործառույթները
6. Քարտուղարության նպատակը աշխատակազմի բնականոն գործունեության ապահովումն է։
7.Քարտուղարության խնդիրները և գործառույթները բխում են իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Քարտուղարությունը՝
1) իր գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով կազմում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծեր.
2) ապահովում է իր գործառույթներին ուղղված Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումն ու կատարման հսկողությունը.
3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ պահում Երևանի քաղաքապետին` ներկայացնելով առաջարկություններ.
4) խմբագրում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվող որոշումների, կարգադրությունների և գրությունների նախագծերը.
5) տպագրում, հաշվառում և առաքում է ըստ կատարողների քաղաքապետի որոշումները և կարգադրությունները.
6) պահպանում է Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները.
7) հսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, քաղաքային ենթակայության կազմակերպություններում գործավարության կազմակերպման և գործավարական միասնական համակարգի իրականացման ուղղությամբ.
8) մշակում է քաղաքապետարանի գործավարության միասնական կարգը, ներկայացնում է առաջարկություններ կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին և պատասխանատվություն է կրում քաղաքապետարանի գործավարության ճիշտ կազմակերպման ու վարման համար.
9) ապահովում է քաղաքապետարանի գործավարության կարգով քարտուղարությանը վերապահված պահանջների կատարումը.
10) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն քաղաքապետի, նրա տեղակալների և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մոտ.
11) հսկողություն է իրականացնում քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընդունելության կազմակերպման նկատմամբ.
12) իր իրավասության շրջանակներում անվճար խորհրդատվություն է մատուցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործառույթներին վերաբերող` ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցիչների կողմից առձեռն ներկայացված դիմումներին և գրություններին կից անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ.
13) մշակում է քաղաքապետարանի ղեկավարության կողմից քաղաքացիների ընդունելության կարգը ու ժամանակացույցը և ներկայացնում Երևանի քաղաքապետի հաստատմանը.
14) քաղաքապետարանի ղեկավարության հանձնարարությամբ կազմակերպում է փաստաթղթերում շարադրված փաստերի ուսումնասիրություն և դրանց արդյունքների հիման վրա տալիս է եզրակացություններ.
15) ղեկավարության հանձնարարությամբ պատրաստում է լրացուցիչ պարզաբանումներ չպահանջող դիմումների պատասխանները.
16) կազմակերպում և սպասարկում է քաղաքապետարանի վարչատնտեսական գործունեությունը, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին և բաժիններին ապահովում է գույքով, գրասենյակային պիտույքներով, կապի միջոցներով, բազմացնող և համակարգչային տեխնիկայով: Կազմակերպում է տպագրման և բազմացման աշխատանքներ.
17) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է գնումների գործընթաց` իրականացնելով պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները.
18) վարում է քաղաքապետարանի արխիվը (փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանության ապահովում և օգտագործում).
19) պետական պահպանության ենթակա փաստաթղթերը նախապատրաստում և սահմանված կարգով հանձնում է Երևանի քաղաքային պետական արխիվ:
20)կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ու քաղաքացիական պաշտպանության գործընթացը.
21) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը: