Պատկերասրահը գործում է 2001թ.-ից։ Պարբերաբար կազմակերպվում են ժամանակակից և դասական արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքներ։ Ցուցադրությունները փոխվում են յուրաքանչյուր ամիս։ Գեղանկարներից զատ ցուցադրվում են նաև դեկորատիվ արվեստի նմուշներ։
«ՆՓԱԿ» հայկական ժամանակակից արվեստի փորձարարական կենտրոն
Մշակութային կենտրոնը գործում է 1992թ.-ից։ Կազմակերպում է ցուցահանդեսներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, ինչպես նաև` ժամանակակից արվեստի վերաբերյալ գործնական պարապմունքներ, քննարկումներ։
Հիմնադրվել է 1996-1998 թթ.։ Կազմակերպվում են ցուցադրություններ, անցկացվում բարեգործական միջոցառումներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, ցուցադրվում են ֆիլմեր, նորաձևության հավաքածուներ և այլն։
Պատկերասրահը գործում է 2003 թվականից: Կազմակերպվում են հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ։ Համագործակցում է սփյուռքահայ նկարիչներ Էմիլ Գազազի և Ժանսեմի, ինչպես նաև տեղաբնակ քսանից ավելի նկարիչների հետ։ Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը, Վաղարշակ Էլիբեկյանը և ուրիշներ։ Վաճառված ստեղծագործությունների հետ տրվում են նաև դրանց իսկությունը հաստատող վկայագրեր, իսկ անհրաժեշտության դեպքում` արտասահմանյան արտոնագրեր։
Հասցե՝ Ա. Ամիրյան փող. 13, հեռ.՝ +(374 10) 539 265
Պատկերասրահի 2-րդ՝ "Մաշտոց"մասնաճյուղը գործում է Մաշտոցի պողոտա 33/1 հասցեյում, հեռ՝ +(374 10)500 097
Կենտրոնը գործում է 2005թ.-ից. ներառում է ցուցասրահ, դահլիճ, ձայնագրման ստուդիա։ Միաժամանակ կազմակերպվում են անհատական ցուցադրություններ, համերգներ, դիտում գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր, որոնց համար անվճար պատրաստվում են պաստառներ և հրավիրատոմսեր։
Կենտրոնն ունի կամերային երաժշտական ընկերություն, ժողովրդական գործիքների ստուդիա։ Կան հարմարություններ հաշմանդամների համար` հարթակներ, վերելակ, սանհանգույց։
2004 թվականից կազմակերպում է Վալմարի և նրա դուստր Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը։ Նկարիչը բուռն ստեղծագործական գործունեության ընթացքում ունեցել է անհատական 37 և խմբային 117 ցուցահանդես` կազմակերպված ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մշակութային կենտրոններում։ Վալմարի և Հռիփսիմեի աշխատանքները ներկայացված են նաև Երևանի ազգային, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահներում, Դեթրոյթում և այլն։<<Վալմար>>պատկերասրահն ունի մշտական ցուցահանդես Նյու Յորքում, պարբերաբար ցուցահանդեսներ են կազմակերպվում նաև աշխարհի 40 երկրներում։
Պատկերասրահը գործում է 2001 թվականից, ունի երկու դահլիճ, որոնցում ցուցադրվում են Աշոտ Հովհաննիսյանի, Անատոլի Գրիգորյանի, Տիգրան Մատուլյանի, Արամ Իսաբեկյանի, Գարեգին Դավթյանի, Էդվարդ Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց ստեղծագործությունները։ Պատկերասրահի հիմնական նպատակը երիտասարդ արվեստագետներին աջակցելն է, նրանց անհատական ցուցահանդեսները կազմակերպելը։
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում 2013թ. մայիսի 3-ին բացվեց «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը: Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար այն ծառայում է նաև որպես ուսուցողական կենտրոն:
Գալա Արտ ցուցասրահը ճանաչված է արվեստի նմուշների բարձրակարգ և որակյալ իր հավաքածուով: Հիմնադրվել է երկու հայտնի արվեստագետներ՝ Ավետիս Բերբերյան (տնօրեն) և Նուշիկ Միքայելյան (փոխտնօրեն) կողմից և գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, ներկայացնելով պատմականորեն ճանաչված դասականների և ժամանակակից արվեստագենտերի աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, խեցեղեն, արծաթյա զարդեր և գորգեր:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթիից կիրակի ժամը 11:00 ից 20:00
"Arev art gallery"-ին նորաբաց ցուցասրահ է, որտեղ մշտապես ցուցադրվում են մեր օրերի յուրօրինակ նկարչուհի Արև Պետրոսյանի նորաոճ աշխատանքները: Ցուցասրահում իրենց մշտական տեղն ունեն նաև նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և նրա որդու` Արեգ Պետրոսյանի եզակի ստեղծագործությունները: Արվեստի այս կենտրոնը հավակնում է Երևանի ու նրա հյուրերի համար դառնալ սիրելի վայր, ուր կյանքի կկոչվեն բազմաթիվ հետաքրքիր մշակութային նախաձեռնություններ:
"Arev art gallery-ն" գտնվում է Երևան քաղաքի սրտում` Հյուսիսային Պողոտայի հարևանությամբ, Տերյան 19 հասցեում: Ցուցասրահի տարածքը ունի նաև տեռասսա, ուր հաճելի երեկոներ են անկացնում մեր հյուրերը: Գեղեցիկ և տրամադրող արվեստի միջավայրում կազմակաերպվում են նաև տարբեր միջոցառումներ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքաշաբթիից-շաբաթ 11:00-22:00