Պահոց

Երևանի էներգաարդյունավետության ծրագիր

31.03.2020

Գնման ընդհանուր ծանուցում

 

Վարկի համար` ԵՆԲ: 87.749
Վայր/Երկիր` Երևան, Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր` Երևանի Էներգաարդյունավետության Ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` Եվրոպական ներդրումային բանկ
Գնման տեսակ` ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ
Հրապարակման ամսաթիվ ` 2020 թվական, Մարտի 31

Երևանի քաղաքապետարանը` այսուհետև «Պատվիրատու», նախատեսում է Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցների մի մասն օգտագործել Ծրագրի շրջանակներում Էներգաարդյունավետության և Ջերմային շենքերի վերականգնման համայնքային մանկապարտեզների սեյսմիկ արդիականացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների համար:
Պատվիրատուն մտադիր է հայտարարել մրցույթ՝ վարկի հասույթի մի մասից հետևյալ պայմանագրերի ֆինանսավորման համար.
1. ԼՈՏ-1: Թիվ 36, թիվ 48, թիվ 49 մանկապարտեզների սեյսմիկ արդիականացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում,
2. ԼՈՏ-2: Թիվ 47, թիվ 78, թիվ 81, թիվ 93 մանկապարտեզների սեյսմիկ արդիականացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում,
3. ԼՈՏ-3: Թիվ 71, թիվ 74, թիվ 110, թիվ 129 մանկապարտեզների սեյսմիկ արդիականացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում,
4. ԼՈՏ-4: Թիվ 22, թիվ 23, թիվ 161 մանկապարտեզների սեյսմիկ արդիականացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում,
5. ԼՈՏ-5: Թիվ 100, թիվ 103, թիվ 108, թիվ 109 մանկապարտեզների սեյսմիկ արդիականացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում:

Աշխատանքների ավարտման ժամկետը սահմանված է 12 (տասներկու) ամիս յուրաքանչյուր ԼՈՏ-ի համար:
Հայտատուն հնարավորություն ունի մասնակցելու ցանկացած ԼՈՏ-ին կամ ԼՈՏ-երի համադրությանը:
ԵՆԲ-ի կողմից տրամադրված Վարկի միջոցներից ֆինանսավորվող մրցույթը բաց է ցանկացած երկրի ընկերությունների համար:
Վերոնշյալ պայմանագրի/երի համար մրցույթը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականի II եռամսյակում:
Բանկի կողմից տրամադրված Վարկի միջոցներից ֆինանսավորվող պայմանագրերը կառաջնորդվեն ԵՆԲ-ի Գնումների ուղեցույցի պահանջների համաձայն: Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները չեն կարող օգտագործվել որևէ վճարման կամ ապրանքների ձեռքբերման համար, եթե նման վճարումը կամ ձեռքբերումը արգելվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Միավորված ազգերի կանոնադրության VII գլխի և Պատվիրատու երկրների պաշտոնական կարգավորման մասին օրենքի համաձայն:


Հետաքրքրված հայտատուները, կապալառուները և խորհրդատուները կարող են դիմել.
Կոնտակտային անձ՝ պարոն Արման Պետրոսյան, Գնումների մասնագետ
Գնումներն իրականացնող կազմակերպություն՝ <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ
Հասցե՝ Ք. Երևան, Բյուզանդ փողոց 1/3, 5-րդ հարկ, 511 սենյակ (Գնումների սենյակ)
Հեռախոսահամար՝ +374 10 56 54 87
Էլեկտրոնային հասցե՝ arman.petrosyan@yerevan.am