ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

2021թ. կատարված աշխատանքներ

Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են hետևողական աշխատանքներ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող զբոսայգիներում, այգիներում, գետնանցումներում, բենզալցակայաններում, հանքավայրերում վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի համար կնքված պայմանագրերով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 23.12.2019թ. հ.315-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

Աշխատանքներ են իրականացվել շենք-շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակությունների փաստացի օգտագործմանը համապատասխանեցնելու ուղղությամբ։


Կատարվել են Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի սահմանների ճշտման աշխատանքներ։


ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման շրջանակներում, աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից չհասցեավորված 9784 գույքերի (շենք-շինություններ և հողամասեր) տրամադրվել են հասցեներ:


Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի (բնակել, ոչ բնակելի տարածքներ,հողամասեր) հաշվառման, գույքագրման և համապատասխան ցանկերի կազմման արդյունքում կազմվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 15.03.2022թ. հ.548-Ա որոշմամբ:


Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ՝ կապված Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող, դեռևս չգրանցված գույքերի հայտնաբերման, ուսումնասիրման և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ:


Իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Երևանի քաղաքապետին առաջարկված և բնակարանային հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործերի փաստաթղթերի հավաքագրման և դրանց համապատասխանեցման գործողություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է բնակպայմանների բարելավման հաշվառման վերաբերյալ թվով 41 որոշում:

 

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում ընթացիկ տարում վարձակալության շուկայական արժեքի գնահատմամբ թվով 12 սուբյեկտների հետ կնքվել են վարձակալության պայմանագրեր և համաձայնագրեր, որոնցից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցումներ: