• РУС
  • ENG
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր
  • Թույլտվություններ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Թեժ գիծ
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր
    • Թույլտվություններ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Թեժ գիծ
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Անշարժ գույքի կառավարում
Օրենսդրական ակտեր 2021թ. կատարված աշխատանքներ 2020թ. կատարված աշխատանքներ 2019թ. կատարված աշխատանքներ 2018թ. կատարված աշխատանքներ 2017թ. կատարված աշխատանքներ

Վարչության գործառույթներ

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Հավելված հ.1
Երևանի քաղաքապետի
2022թ. դեկտեմբերի 2-ի
հ.4253 -Ա որոշմամբ հաստատված գործառույթները


Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները

Վարչության նպատակը Երևանի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման մասով՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է: 
Վարչության խնդիրները և գործառնությունները բխում են անշարժ գույքի կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
  Վարչությունը՝
1) մշակում է համայնքային սեփականություն համարվող գույքի կառավարմանն առնչվող Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծեր, Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր, այդ թվում՝ գույքն օգտագործման (կառուցապատման, անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքով) հանձնելու /տրամադրելու/, օտարելու (առուվաճառք, նվեր, նվիրաբերություն), գույքի գործառական նշանակության փոփոխության մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կարգադրությունների նախագծեր, 
2) իրականացնում  է գույքի կառավարմանն ուղղված, Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումը կամ կատարման հսկողությունը.
3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ է պահում քաղաքապետին, ներկայացնելով առաջարկություններ.
4) մշակում և ներկայացնում է առաջարկություններ գույքի կառավարման բնագավառին առնչվող ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին.
6) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հանձնարարությունները և ցուցումները.
7)  Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր, դրանցում փոփոխություններ և /կամ/ լրացումներ.
8)  իրականացնում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համարակալման և հասցեավորման աշխատանքները.
9) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ.
10) կարող է ուսումնասիրություններ   իրականացնել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից օգտագործվող գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
11)  իրականացնում է հսկողություն Երևան համայնքի գույքի շահագործման, արդյունավետ օգտագործման նկատմամբ.
12)  ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանների ապահովման կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որումներով հաստատված կարգերով զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական շրջաններից  ստացված եզրակացության հիման վրա  կազմում է հաշվառման ցուցակները և ներկայացնում Երևանի քաղաքապետի հաստատմանը.
13) իրականացնում է Երևանի վարչական շրջանի տարածքում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների հաշվառումը, արդյունքների մասին առաջարկություններ է ներկայացնում Երևանի քաղաքապետին.
14) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր։
15) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
16) նախապատրաստում է հողամասերի նպատակային  և գործառնական նշանակությունների փոփոխումների վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր.
17) ապահովում է համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
 

Անշարժ գույքի կառավարում
Անշարժ գույքի կառավարում
Անշարժ գույքի կառավարում
Անշարժ գույքի կառավարում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների ուսումնասիրման, գույքագրման, տեղում փաստացի իրավիճակի ուսումնասիրման, ինչպես նաև Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված աշխատանքներ:
Վարչության գործառույթներից է Երևանում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացի կազմակերպումը՝ համապատասխան ֆոնդի առկայության պարագայում, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի հաստատվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրով սահմանված դրույթներին համապատասխան:
Երևանի քաղաքապետարանում հաշվառվել են 4-րդ կարգի վթարային 12 շենք:

 

Հ/Հ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Կենտրոն վարչական շրջան
1 Կողբացի փողոցի հ.41
Շենգավիթ վարչական շրջան
2 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10
3 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10/1
4 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի (նախկին 5-րդ ուսումնարան) սպորտ դահլիճի մասնաշենք
5 Շիրակի փողոցի հ.60
Աջափնյակ վարչական շրջան
6 Արզումանյան փողոցի հ.10
7 Արզումանյան փողոցի հ.12 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-ին մուտքը՝ 3-րդ կարգի, 2-րդ մուտքը՝ 3-4-րդ կարգի)
8 Արզումանյան փողոցի հ.17 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-2 մուտքերը՝ 2-րդ կարգի)
9 Ֆուչիկի փողոցի հ.23:


Էրեբունի վարչական շրջան
10 Վարդաշենի 6-րդ փողոցի հ.68ա
11 Վարդաշենի 6-րդ փողոցի հ.66/1:

 

Աջափնյակ Վարչական շրջան

Մարգարյան փող., 2-րդ նրբանցքի հ. 2 շենքի 3-րդ և 4-րդ մուտքեր:

 

2022թ. վարչության գործունեությունը

 
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են hետևողական աշխատանքներ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող զբոսայգիներում, այգիներում, գետնանցումներում, բենզալցակայաններում, հանքավայրերում վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի համար կնքված պայմանագրերով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 28.12.2021թ. հ.498-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
 Աշխատանքներ են իրականացվել շենք-շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակությունների փաստացի օգտագործմանը համապատասխանեցնելու ուղղությամբ։
Կատարվել են Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի սահմանների ճշտման աշխատանքներ։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման շրջանակներում, աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից Երևան քաղաքում գտնվող  5962 գույքերի (շենք-շինություններ և հողամասեր) տրամադրվել են հասցեներ:
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի (բնակել, ոչ բնակելի տարածքներ,հողամասեր) հաշվառման, գույքագրման և համապատասխան ցանկերի կազմման արդյունքում կազմվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 15.03.2022թ. հ.548-Ա որոշմամբ:
Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ՝ կապված Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող, դեռևս չգրանցված գույքերի հայտնաբերման, ուսումնասիրման և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ:
Իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Երևանի քաղաքապետին առաջարկված և բնակարանային հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործերի փաստաթղթերի հավաքագրման և դրանց համապատասխանեցման գործողություններ: Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է բնակպայմանների բարելավման հաշվառման վերաբերյալ թվով 42 որոշում:
 Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող վարչական շենքում ընթացիկ տարում վարձակալության շուկայական արժեքի գնահատմամբ թվով 13 սուբյեկտների հետ կնքվել են համաձայնագրեր, որոնցից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցումներ:
 


Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից շարունակվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդունելությունը՝ ամեն երկուշաբթի ժամը 14:00-16:00: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» -ում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Հետադարձ կապ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

1-05 ժամը 09:00-ից-18:00

1-08 շուրջօրյա

© 2005-2023 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ