Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 հունիսի 2019թ. N 115-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի ժբ) կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ. 69-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե կատարվում են եռամսյա ժամկետում (ամսական հավասար չափերով), բայց ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. հունիսի 26
Երևան