ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«ԵՎՐՈՍԻԹԻՍ» ասոցիացիա

«ԵՎՐՈՍԻԹԻՍ» ասոցիացիա
2011թ. մայիսի 6-ին Երևան քաղաքը անդամակցեց «Եվրոսիթիս» ասոցիացիային: EUROCITIES ասոցիացիան ցանց է` ստեղծված 1986թ., որը միավորում է դեմոկրատական ճանապարհով ընտրված 140 քաղաքների տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց թվում են գտնվում Եվրամիության անդամ քաղաքներ /լիիրավ անդամների կարգավիճակով/ և եվրոպական երկրների քաղաքներ /ասոցացված անդամների կարգավիճակով/:
Ասոցիացիայի նպատակն է ստեղծել ցանց Եվրոպայի մեծ քաղաքների միջև համագործակցության հաստատման համար, փնտրել ֆոնդեր և դոտացիաներ` ի շահ EUROCITIES-ի անդամ քաղաքների, ներկայացնել քաղաքների շահերը և հուզող խնդիրները  եվրոպական կառույցներին:
«Եվրոսիթիս» ասոցիացիայի պաշտոնական կայքն է՝ www.eurocities.eu։