ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Առողջապահություն

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 31 առողջապահական ընկերություն: 

 

 

2022թ. հունվարի 1-ից մայիսի 31-ը քաղաքացիների բուժսպասարկման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն


1. Հաշվետու ժամանակահատվածում Երևանում ծնվել է 8373 երեխա՝ 4444 տղա, 3929 աղջիկ:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 729698:
3. Երևանի բնակչությանը պետական պատվերով տրամադրվել է 66 /այդ թվում 34 երեխայի և 32 ուղեկցողի/ առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր:
4. Երևան քաղաքի բնակչության համար թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու նպատակով «Բնակչությանը դժվարամատչելի բժշկական ծառայությունների տրամադրում» ծրագրով բնակչությանը տրամադրվել է 26 համակարգչային տոմոգրաֆիական, 26 մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական, 27 քաղաքացու՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային և 8 քաղաքացու՝ ախտորոշիչ կորոնարոգրաֆիկ ծառայության մատուցման ուղեգրեր:
5. Երևանի ենթակայության բուժհիմնարկների 15 բժիշկների, 12 բուժքույրերի համար կազմակերպվել է վերապատրաստման գործընթաց:

 

 

2022թ. աշխատակազմի առողջապահության վարչության կողմից
նախատեսված աշխատանքները և միջոցառումները

 


1.«Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում» ծրագրով նախատեսվում է ձեռք բերել հետևյալ բժշկական սարքավորումները.
1. ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք 3 տվիչով՝ 8 հատ,
2. ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք 2 տվիչով՝ 1 հատ,
3. ռենտգեն ապարատ՝ 5 հատ,
4. ճեղքային լամպ՝ 2 հատ,
5. հիվանդի մոնիտոր՝ 20 հատ,
6. բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալ՝ 20 հատ,
7. ավտոռեֆկերատոմետր՝ 2 հատ,
8. էլեկտրասրտագրության (ԷՍԳ) երկարատև մոնիտորինգի կրովի համակարգ /հոլթեր/՝ 4 հատ,
9. աչքի կոնտակտային ճնշաչափ՝ 8 հատ, միավորի գինը՝ 1,200,000 հհ դրմ
10. ինֆուզյոն պոմպ /ներարկիչային/՝ 20 հատ,
11. ավտոկլավ՝ 20 հատ:
2. «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով (համակարգող ստորաբաժանում՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն) նախատեսվում է նախատեսվում է «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում կատարել հիմանորոգում:
3. 2022թ. ընթացքում շարունակաբար իրականացվելու են.
• պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրում:
• Երևանի բնակչության համար թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունների համար «Բնակչությանը դժվարամատչելի ծառայությունների տրամադրում» ծրագրով բնակչությանը կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային, համակարգչային տոմոգրաֆիական, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական և ախտորոշիչ կորոնարոգրաֆիական ծառայությունների մատուցում:
• Երևանի ենթակայության բուժհիմնարկների բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման գործընթացի կազմակերպում:
• Նախատեսվում է իրականացնել առողջ ապրելակերպի քարոզչություն՝ հիմնականում սքրինինգային կամ այլ բժշկական ծրագրերի իրականացմամբ՝ համագործակցելով առաջատար առողջապահական ընկերությունների և մասնագետների հետ:

 

  Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ



...(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող ծառայությունների տեսակների)
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
5. Մինչև 18 տարեկան երեխաներ.
6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
7. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.
8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան.
9. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
11. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
12. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.
13. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
14. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
15. Բռնադատվածներ.
16. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
17. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
19. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):
 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

առողջապահության վարչություն