ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ինչպես ուղարկել առցանց դիմում

Երևանի քաղաքապետարան առցանց դիմում գրելու համար գործում է երկու ձևաչափ՝ 

Արագ դիմում և Մեկ պատուհան:

 

 

Արագ դիմում - այս ձևաչափը կիրառվում է առանց ոլորտային ուղղվածության դիմումներ գրելու, կենցաղային բնույթի խնդիրներ և առաջարկներ հայտնելու համար:

 

 

 

 

Մեկ պատուհանայս ձևաչափը կիրառվում է լրացման սահմանված ձև ունեցող դիմումների համար, որոնք կայքում դասավորված են ոլորտային խմբերով: 

 

Ոչ աշխատանքային օրերի և ժամերի ստացված առցանց դիմումները մուտքագրված են համարվում հաջորդող առաջին աշխատանքային օրվա 09:00 -ից:

Ինչպես նաև, եթե դիմումի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին համաձայն ՀՀ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի

 

Քայլ 1. Ընտրել դիմումը ոլորտային խմբերում ներկայացված տեսակներից:

 

 

Յուրաքանչյուր դիմումի համար ներկայացված է՝ ձևաթուղթ, կից փաստաթղթերի ցանկ, կատարման ժամկետ և առցանց դիմումի հղում:

Որոշ դիմումների համար կցված են նաև ուղեցույցներ, անհրաժեշտ տեղեկատվության հղումներ և դիմումի լրացված օրինակներ:

 

Քայլ 2. Բեռնել դիմումի PDF ֆորմատի ձևաթուղթը, լրացնել տեղեկատվությունը և ստորագրել՝ կիրառելով էլեկտրոնային ստորագրություն: 

 

ՆՇՈՒՄ. Էլեկտրոնային ստորագրության առկայությունն առցանց դիմումի ընդունման համար պարտադիր է համաձայն ՀՀ Կառավարության N 572-Ն որոշման  Էլեկտրոնային ստորագրության տրամադրման և ակտիվացման կարգին կարող եք ծանոթանալ  «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի»՝ (ԷԿԵՆԳ), կայքում:

 

Քայլ 3. Մեկ պատուհան բաժնի ոլորտային խմբերում ընտրված դիմումի պատուհանում սեղմել "Ուղարկել առցանց դիմում" հղմանը: 

 

ՏԱՐԲԵՐԱԿ Ա - Լրացնել / * / - նշված պարտադիր դաշտերը և կցել անհրաժեշտ ֆայլերը:

 

 

ՏԱՐԲԵՐԱԿ Բ

Միացնել համակարգչին նույնականացման քարտի "Ընթերցող սարքը" և բացված պատուհանում սեղմել "Ստուգել իսկորոշում" կոճակին, որի օգնությամբ կատարվում է ֆիզիկական անձի ինքնության նույնականացում և դիմումատուի տվյալները "Մեկ պատուհան" համակարգում լրացվում են ավտոմատ կերպով:

Այս տարբերակում Անուն, Ազգանուն, Անձնագրի համար լրացնել և Անձնագրի պատճենը կցել այլևս անհրաժեշտ չէ:

 

 

Ցանկալի է նաև լրացնել հեռախոսահամար, հետադարձ կապի առավել մատչելիությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև, հնարավորություն է տրվում թողնել մեկնաբանություն՝ լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու համար:

 

ՆՇՈՒՄ. Լրացված և ստորագրված դիմումի կցվող ֆայլի ֆորմատն է՝ PDF, այլ կից ֆայլերի ֆորմատը՝ PDF և JPEG, մեկ ֆայլի առավելագույն ծավալը ՝ 30 MB