Երևանի քաղաքապետարան առցանց դիմում գրելու համար գործում է երկու ձևաչափ՝
Արագ դիմում և Մեկ պատուհան:
Արագ դիմում - այս ձևաչափը կիրառվում է առանց ոլորտային ուղղվածության դիմումներ գրելու, կենցաղային բնույթի խնդիրներ և առաջարկներ հայտնելու համար:

Մեկ պատուհան - այս ձևաչափը կիրառվում է լրացման սահմանված ձև ունեցող դիմումների համար, որոնք կայքում դասավորված են ոլորտային խմբերով:
Առցանց դիմումը ուղարկելուց հետո քաղաքացին ստանում է էլեկտրոնային նամակ, որտեղ նշվում է դիմումի ծածկագիրը: Այս փուլում դիմումը անցնում է ստուգման համապատասխան գործընթաց և մուտքագրվում է հաջորդ աշխատանքային օրը, որի մասին քաղաքացին ստանում է ծանուցում:
Քայլ 1. Ընտրել դիմումը ոլորտային խմբերում ներկայացված տեսակներից:
Յուրաքանչյուր դիմումի համար ներկայացված է՝ ձևաթուղթ, կից փաստաթղթերի ցանկ, կատարման ժամկետ և առցանց դիմումի հղում:
Որոշ դիմումների համար կցված են նաև ուղեցույցներ, անհրաժեշտ տեղեկատվության հղումներ և դիմումի լրացված օրինակներ:
Քայլ 2. Բեռնել դիմումի PDF ֆորմատի ձևաթուղթը, լրացնել տեղեկատվությունը և ստորագրել՝ կիրառելով էլեկտրոնային ստորագրություն:
ՆՇՈՒՄ. Էլեկտրոնային ստորագրության առկայությունն առցանց դիմումի ընդունման համար պարտադիր է համաձայն ՀՀ Կառավարության N 572-Ն որոշման Էլեկտրոնային ստորագրության տրամադրման և ակտիվացման կարգին կարող եք ծանոթանալ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի»՝ (ԷԿԵՆԳ), կայքում:
Քայլ 3. Մեկ պատուհան բաժնի ոլորտային խմբերում ընտրված դիմումի պատուհանում սեղմել "Ուղարկել առցանց դիմում" հղմանը:
ՏԱՐԲԵՐԱԿ Ա - Ընտրել "Անհատ" կամ "Կազմակերպություն" դաշտերից մեկը, լրացնել / * / - նշված պարտադիր դաշտերը և կցել անհրաժեշտ ֆայլերը:

ՏԱՐԲԵՐԱԿ Բ
Միացնել համակարգչին նույնականացման քարտի "Ընթերցող սարքը" և բացված պատուհանում սեղմել "Ստուգել իսկորոշում" կոճակին, որի օգնությամբ կատարվում է ֆիզիկական անձի ինքնության նույնականացում և դիմումատուի տվյալները "Մեկ պատուհան" համակարգում լրացվում են ավտոմատ կերպով:
Այս տարբերակում Անուն, Ազգանուն, Անձնագրի համար լրացնել և Անձնագրի պատճենը կցել այլևս անհրաժեշտ չէ:

ՆՇՈՒՄ. Լրացված և ստորագրված դիմումի կցվող ֆայլի ֆորմատն է՝ PDF, այլ կից ֆայլերի ֆորմատը՝ PDF և JPEG, մեկ ֆայլի առավելագույն ծավալը ՝ 50 MB