ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիա

Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիա
AIMF-ին անդամակցում է 42 երկրի 88 քաղաք, որոնց թվում են Երևանի հետ համագործակցող Լիոնը, Մարսելը, Փարիզը և Մոնրեալը:
AIMF-ին Երևանի անդամակցելու մասին որոշումն ընդունվել է 1998թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը Բեյրութում կայացած 18-րդ գլխավոր ասամբլեայի ժամանակ:
2004թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը դարձավ այդ կազմակերպության դիտորդ, իսկ 2008թ. հոկտեմբերին` ասոցացված անդամ։
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը  2009թ. սեպտեմբերի 29-ին  մասնակցեց Փարիզում   տեղի ունեցած  ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովին, իսկ հոկտեմբերի 2-ին` Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը
Ասոցիացիայի բյուրոյի որոշմամբ AIMF-ի ամենամյա 31-րդ գագաթաժողովը 2011թ. հոկտեմբերի 24-27-ը հյուրընկալվեց Երևանում: «Տարածքների միջև կապերի ամրապնդում» թեմայով գագաթաժողովի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 45 երկրների մոտ 300 պատվիրակներ, այդ թվում` 117 քաղաքապետներ: Քննարկումների գլխավոր առանցքը տեղական կառավարման ծառայությունների որակի բարելավումն էր:
2013թ. նոյեմբերի 14-16-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիաի /AIMF/ 33-րդ գլխավոր համաժողովին։ Այս տարվա համաժողովի թեման է եղել «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունները՝ ի օգուտ հասարակական և համերաշխ տնտեսության»:
2014 թ. նոյեմբերին Կինշասայում կայացած AIMF 34–րդ գլխավոր համաժողովի ժամանակ բյուրոն իր համաձայնությունն է տվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Երևանի Նոր Նորքի կենտրոնական գրադարանին՝ ֆրանսախոսների անկյուն ստեղծելու նպատակով։ 2015թ. մայիսի 13–17-ը Երևան էր ժամանել Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն՝ երկկողմ հարցեր քննարկելու և Նոր Նորքի կենտրոնական գրադարանին աջակցության համաձայնագրի ստորագրման նպատակով։
Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ան Իդալգոյի հրավերով Երևան քաղաքի պատվիրակությունը 2015 թվականի հոկտեմբերի 6–ից 10-ը Թունիսի մայրաքաղաք Թունիսում մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հերթական գլխավոր համաժողովին:
 
Երևանի քաղաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համագործակցության շրջանակներում Երևանի Նոր Նորք կենտրոնական գրադարանում բացվել է ֆրանկոֆոնիայի անկյուն, ինչպես նաև Երևանի հ. 48 և հ. 78 հիմնական դպրոցներում բացվել են լինգաֆոնային դասասենյակներ, վերանորոգվել և տեխնիկայով են համլրվել Երևանի Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի գրադարանը, Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ֆրանսիական անկյունները։
Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ան Իդալգոյի հրավերով Երևան քաղաքի ավագանու ադամ Նատալյա Լափաուրին 2016 թվականի սեպտեմբերի 28–30-ը Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հերթական գլխավոր համաժողովին: