ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Իրավունքներ և պարտականություններ

 

Բազմաբնակարան շենքերի կառավարում



Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները) առաջնորդվում են «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության «04» հոկտեմբերի 2007թ. հ.1161-Ն որոշման պահանջներով:
Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ տանիքների մակերեսը կազմում է 1300964 քմ, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների մակերեսը՝ 2347458 քմ, Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն 12893 մուտք:
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա է 3691 աղբամուղ, որոնցից 3641-ը կոնսերվացվել է:

 

 

  Երևան համայնքի բազմաբնակարան շենքերում 2022թ. կատարված աշխատանքների մասին  

 

Վերելակային տնտեսություն



Երևանի բազմաբնակարան շենքերում առկա է 4638 վերելակ, որոնք սպասարկվում և շահագործվում են ԱԻՆ կողմից որակավորված կազմակերպությունների և համատիրությունների վերելակային ծառայությունների կողմից: Առկա 4638 վերելակներից 4210-ը մարդատար են, իսկ 428-ը՝ բեռնատար: 2019թ. հին վերելակների նորով փոխարինման ծրագրի շրջանակներում փոխարինվել է 20 վերելակ, 2020թ. փոխարինվել է 500 վերելակ, 2021թ.՝ 54 վերելակ, իսկ 2022թ. նախատեսված է նորով փոխարինել 426 վերելակ: