ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետ

Քաղաքապետ

ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել:
2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:
2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ, ապա 2014թ. մայիսի 24-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարում վերընտրվել է:
2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:
2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2014թ. սեպտեմբերին ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.)

ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալով (2008թ.),

ԼՂՀ  Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2016թ.),

ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.),
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով (2008թ.),
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
ՀՀ ոստիկանության պետի կողմից` «Համագործակցության համար» մեդալով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով (2014թ.):
ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալով (2014թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով (2014թ.):
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով (2015թ.):

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով (2015թ.):

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալով (2015թ.): 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալով (2015թ.):

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով (2015թ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով (2015թ.):

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալով (2015թ.):

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝  բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով» (2016թ):

«Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով (2016թ.):

 

 


Ամուսնացած է, ունի մեկ դուստր և հինգ որդի:

* * *

Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով: Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
• կազմակերպում է ավագանու և քաղաքապետարանի աշխատանքները,
• իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար,
• օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարներին,
• ավագանուն ներկայացնում է Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան` տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը, սահմանում է Երևանի շենքերի և շինությունների համարակալումը,
• սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը,
• օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը,
• ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և Երևանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին,
• վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանների ղեկավարների գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար,
• իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը,
• խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին,
• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր այլ իրավասություններ: