Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:

Վարդան Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյան

Քանդակագործ՝ Ե. Քոչար
ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան
Կոփածո պղինձ, ավազաքար, 1975թ.

Խանջյան փ.

Տարաս Շևչենկո
Տարաս Շևչենկո

Քանդակագործ՝ Վ. Պետրոսյան

Ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2013թ.

Օղակաձև զբոսայգի

Գևորգ Չաուշ
Գևորգ Չաուշ

Քանդակագործ` Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ժ. Պողոսյան
Բազալտ, 2007թ.

Բաշինջաղյան և Արզումանյան փող. խաչմերուկ

«Սիրո միություն»
«Սիրո միություն»

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի

Ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան

Բրոնզ, տրավերտին, 2017թ. 

Սիրահարների այգի

Գևորգ Էմին
Գևորգ Էմին

Քանդակագործ` Ա. Արամյան
Բրոնզ, 2010թ.

Սիրահարների այգի

«Արմենուհի»
«Արմենուհի»

Հեղինակ՝ Հռիփսիմե Սիմոնյան

Կերամիկա, 2009թ. տեղադրվել է Սիրահարների  այգում

Սիրահարների այգի

«Միացյալ խաչ»
«Միացյալ խաչ»

Քանդակագործ՝ Ֆ. Սողոյան
Ճարտարապետներ՝ Ռ. Մանուկյան, Տ. Մանուկյան
Սպիտակ-մոխրագույն գրանիտ, 2013թ.

Նալբանդյան փ.

«Վարք Հավերժության»
«Վարք Հավերժության»

Քանդակագործ՝ Դ. Երևանցի
Ճարտարապետ՝ Ռ. Հասրաթյան
Բրոնզ, 2012թ.

Տերյան փ.

Ընթերցողի արձան
Ընթերցողի արձան

Հեղինակ՝ նկարիչ-քանդակագործ Արման Դավթյան (Նուռ)
Բրոնզ, 2013 թ.

Տերյան փ.

Տիգրան Մեծ
Տիգրան Մեծ

Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան
ճարտարապետ՝ Ռ. Օհանյան
Մարմար, գրանիտ, 2004թ.

Ն. Նորքի 2-րդ զանգված

Հովհաննես Շիրազ
Հովհաննես Շիրազ

Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Քանդակագործ՝ Արա Շիրազ

Մալաթիա-Սեբաստիա՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարող տարածք

Մովսես Խորենացի
Մովսես Խորենացի

Քանդակագործ՝  Ա. Պողոսյան
Տուֆ, 1995թ.

Ա. Մանուկյան փ.