«Էներգաարդյունավետությունն՝ իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ

16.06.2020

Երևանի քաղաքապետարանը ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում հայտարարում է «Էներգաարդյունավետությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ: 

Մրցույթն անցկացվում է «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագրով:
ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպում են կանաչ և կայուն զարգացմանը նվիրված հանրության իրազեկման տարբեր միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են շրջապատող միջավայրն առավել մաքուր, էներգաարդյունավետ և կանաչ դարձնելով:
Պայմանները.
. մասնակիցները պետք է ուղարկեն հետաքրքիր լուսանկարներ, որտեղ կարտացոլվի էներգաարդյունավետությունը, «կանաչ» էներգիան և էներգախնայողությունը
. յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 1 լուսանկար,
. լուսանկարը պետք է լինի բարձր որակով
. լուսանկարը, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ yerevansolarcommunity@gmail.com, մինչև հունիսի 25-ը՝ նշելով լուսանկարում պատկերված վայրը,
. յուրաքանչյուր լուսանկարի պետք է կցվի կարճ մեկնաբանություն (գաղափարը) առ այն, թե ինչպես է մաքուր էներգիան (օրինակ՝ էներգախնայողությունը կամ վերականգնվող էներգիայի օգտագործումը) նպաստում բնության և համայնքի զարգացմանը. օրինակ՝ մեկնաբանություն լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի, բնապատկերի կամ օբյեկտի դերի մասին:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի «Երևան. արևային համայնք» ծրագրի, Հայաստանի համայնքների միության, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում: Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 26-ին:
Առաջին 5 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 514 155 կամ գրել yerevansolarcommunity@gmail.com էլ. հասցեին։

Լուսանկարներ