Համայնքը կաջակցի սոցիալական մի շարք խմբերի զբաղվածության խնդրի լուծմանը

01.07.2022

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող և պատերազմից տուժած ընտանիքների զբաղվածության ծրագրերը խթանելու վերաբերյալ: Նախագիծն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ:

Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով կարող է ներկայացնել զբաղվածության 25 ծրագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են զբաղվածության ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների վերհանած խնդիրները, ներկայացվել առաջարկներ, միաժամանակ սահմանվել են հետագա համագործակցության ձևաչափերը և Երևան համայնքում զբաղվածության ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ներկայացվել են նաև «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» (CoNaKa) ծրագրով Հայաստանի աշխատաշուկա ներգրավման վերաբերյալ ուսումնասիրությունները: Ծրագիրը ֆինանսավորվել է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացնում է Հայկական կարմիր խաչ, Վրացական կարմիր խաչ, «Հայկական Կարիտաս», ԻԴՊ կանանց ասոցիացիա «Քոնսենթ» ՀԿ-ների կողմից:

Լուսանկարներ

Տեսնել ավելին