ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հարգանքի տուրք՝ Սոս Սարգսյանի հիշատակին

27.09.2014

Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մահվան առաջին տարելիցին դերասանի ընտանիքի անդամների հետ Կոմիտասի անվան պանթեոն հարգանքի տուրք մատուցելու և նրա հիշատակը խնկարկելու էին եկել նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, արվեստասերներ։ Նախօրեին պանթեոնում տեղադրվել էր նաև Վարպետի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը։ 

Ճանաչված ու սիրված դերասանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, ի դեպ, մեծ վարպետի սանն է եղել։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player