Հավաստագրեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացների մասնակիցներին

11.08.2022

Երևանի քաղաքապետարանի որդեգրած նոր ռազմավարությունը միտված է ստեղծելու և ներդնելու մարդկային ռեսուրսների կառավարման նոր ձևաչափեր և մոտեցումներ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ քաղաքապետարանը նախաձեռնել և անցկացրել է չորսօրյա ինտերակտիվ վերապատրաստում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումները» թեմայով:

Ծրագրի այս փուլին մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության և 12 վարչական շրջանի ավելի քան 20 աշխատակից:
Ամփոփիչ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դասընթացների մասնակիցներին հանձնելով հավաստագրերը, համոզմունք է հայտնել, որ մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտությունները կօգնեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման յուրաքանչյուր մասնագետ պետք է տիրապետի ՄՌԿ կարևոր գիտելիքներին և դրանց օգտագործման գործիքակազմին:
Քաղաքապետարանն այժմ ներդնում է թվային նոր գործիքներ, որոնք էապես կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
Քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը տեղեկացրել է, որ աշխատակազմերի հետ ուսուցողական՝ ընդունված ձևաչափերից դուրս ինտերակտիվ վերապատրաստումները լինելու են շարունակական:

Լուսանկարներ

Տեսնել ավելին