ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի ուղեկցությամբ ծանոթացել է Ժամանակակից արվեստի թանգարանի հոբելյանական ցուցահանդեսին

03.08.2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ծանոթացել է Ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին ներկայացված գործերին: Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը նշել է, որ մշակութային այս նախագծի շրջանակում չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ է ներկայացված, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների:

Հունիսի 16-ին բացված ցուցահանդեսը մեկ ամսվա ընթացքում շուրջ 2000 այցելու է ունեցել: Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 12-ը ներառյալ:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին