Քննարկում՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխումների շուրջ

16.06.2021

Համայնքային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում ոչ ֆորմալ կրթության բարեփոխումների, ոլորտի մարտահրավերների ու առաջարկվող նոր լուծումները քննարկել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ու Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասը:

 

Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետը, Երևանի ավագանու անդամներ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների ղեկավարներ:


Ներկայացնելով միջազգային փորձը՝ եվրոպացի գործընկերը նշել է, որ բոլոր բարեփոխումները պետք է միտված լինեն առավել որակյալ կրթության ապահովմանն ու ավելի մեծ թվով երեխաների ընդգրկմանը: Կողմերը մտքեր են փոխանակել և պայմանավորվել շարունակել համատեղ աշխատանքը:


Ավելի ուշ համայնքային ստեղծագործական կենտրոնների տնօրենների հետ անցկացվել է առանձին ընդլայնված ձևաչափով հանդիպում-քննարկում, որի ընթացքում կարևորվել է արտադպրոցական կրթության արդյունավետության բարձրացումը, այն ավելի ստեղծարար ու հետաքրքիր դարձնելը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին