ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մրցույթ-փառատոն՝ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների մասնակցությամբ

02.05.2022

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 3-31-ը Երևանում կանցկացվի  «Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագիրը:

Երևանում գործող մշակութային կրթության հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոլորտի շարունակական զարգացման, օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտման և խրախուսման նպատակով 2007 թվականից կազմակերպվող մրցույթ-փառատոնին բացառապես և պարտադիր կարգով մասնակցում են Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է հիմնական 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երաժշտության տեսություն:

Հայկական կոմպոզիտորական արվեստի զարգացման և հանրահռչակման,  երաժշտական և արվեստի դպրոցների՝ ստեղծագործական ձիրք ունեցող երեխաների խրախուսման նպատակով այս տարվա մրցութային ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է «Կոմպոզիցիա» անվանակարգը:

Յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորված հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովի կողմից ստացած գնահատականների ամփոփմամբ կորոշվեն 2021-2022 ուստարվա լավագույն դպրոցները, իսկ մրցույթ-փառատոնի լավագույն ելույթները կընդգրկվեն ս.թ. մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալա-համերգի ծրագրում:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x