Նորություններ
Երևանում ամփոփվել են Ամանորի և սուրբծննդյան միջոցառումները
ՄշակույթԱմանորի և սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու սուրբծննդյան տոնավաճառով:

Երևանի պատմության թանգարանը համալրվել է արժեքավոր կտավներով
ՄշակույթԵրևանի պատմության թանգարանը համալրել է կերպարվեստի ֆոնդը Արա Բեքարյանի հեղինակած «Հակոբ Կոջոյանի» դիմանկարով (1959թ.) և Հրաչյա Հակոբյանի «Օպերայի ձևավորում» (1980-1982թթ.) գեղանկարով: Գործերը թանգարանին է նվիրել

«Փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը՝ Երևանի պատմության թանգարանում
ՄշակույթԵրևանի պատմության թանգարանում բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը:
Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ
ՄշակույթԵրևանի պատմության թանգարանում պահպանվող ավելի քան 30 հազար փաստաթուղթ ու լուսանկար այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թվայնացվեց:

Աշխարհի լավագույն մանկական երգչախմբերի շարքին դասվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը 30 տարեկան է
Մշակույթ«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Վերանորոգվող թատրոններ ու մշակութային օջախներ. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է ծրագրերի ընթացքին
ՄշակույթՏարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել:

Գյումրիում կայացել են Երևանի օրերը. արհեստների և արվեստների բնօրրանում ներկայացված է երևանյան մշակույթը
ՄշակույթՍեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում կայացել են Երևանի օրերը: Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով: Բազմաթիվ հյուրերի հետ տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Պրահայում մասնակցում է Թանգարանների միջազգային խորհրդի համաժողովին
ՄշակույթՕգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums - ICOM) գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ուժը» խորագրով: Երեք տարին մեկ տեղի ունեցող գլխավոր համաժողովները սեփական փորձը փոխանակելու, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են ընձեռում:
Բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը
ՄշակույթԺամանակակից արվեստի թանգարանը 50-ամյա հոբելյանը նշում է նոր ու բացառիկ ցուցադրությամբ: Այն ներկայացված է Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում: Թանգարանի չցուցադրվող ֆոնդերից դուրս է բերվել 300-ից ավելի բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների:
Ջազ համերգ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում՝ Ջազի միջազգային օրվա առիթով
ՄշակույթՋազի միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, ջազային երաժշտության սիրահարներին հրավիրում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակ:
Վարպետ Գևորգը. քանդակագործի զարդաքանդակները ձևավորում են պատմամշակութային շենքերը
ՄշակույթԵրևանի ամենաինքնատիպ շենքերը լրացնում են հայկական զարդաքանդակները: Դրանք վարպետ Գևորգի ձեռակերտ աշխատանքներն են: Հայտնի ճարտարապետների կողքին գրեթե անհայտ է քանդակագործ Գևորգ Աբգարյանի անունը:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին». կայացել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
ՄշակույթԹատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ