«Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» ցուցահանդեսը բացվել է Երևանում

09.07.2026

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը։
Երևանի ճարտարապետական ձևավորման գործում Ջիմ Թորոսյանի ներդրումն առանձնահատուկ է։ Նրա հեղինակած կառույցները տասնամյակներ շարունակ դարձել են ոչ միայն քաղաքի խորհրդանիշները, այլև սիրված ու ճանաչելի վայրեր երևանցիների և քաղաքի հյուրերի համար։
Ցուցահանդեսում ներկայացված են Ջիմ Թորոսյանի հեղինակած ամենանշանավոր նախագծերը՝ «Կասկադ» համալիրը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի քաղաքապետարանի շենքը և բազմաթիվ այլ նախագծեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել Երևանի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը։

Լուսանկարներ

Տեսնել ավելին