Նորություններ
Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է նշանավոր արձակագիր, հրապարակախոս Զապել Եսայանի անվամբ
ԿրթությունԵրևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրելու է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել:

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողնողները պարգևատրվել են
ԿրթությունԱմփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները: Գիտելիքների ստուգատեսն անցկացվել է 16 առարկայից: Այս տարի օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է շուրջ 3000 աշակերտ՝ Երևանի հիմնական,

Ի գիտություն արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլ 9-ն է
ԿրթությունԻ գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը
ԿրթությունԵրևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:
Հիմնանորոգումից հետո շուրջ 150 փոքրիկի առջև իր դռներն է բացել Երևանի թիվ 63 մանկապարտեզը
ԿրթությունԳարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկի առջև իր դռները բացեց Երևանի հ. 63 մանկապարտեզը: 2022թ.-ին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված հ. 71 մանկապարտեզը վերաբացվել է
ԿրթությունՀիմնանորոգումից հետո վերաբացվել է հ.71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկների համար դռները կբացի մարտից: 1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում:
47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է
ԿրթությունԵրևանի հ.47 մանկապարտեզը կառուցվել է 1975թ.: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է:

Համայնքային ենթակայության կրթօջախների տարվա լավագույն մասնագետներն արժանացել են պարգևների
ԿրթությունՄանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության

Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները. նախագծին մասնակցել է Երևանի հանրակրթական 70 դպրոց
ԿրթությունԱմփոփվել են Երևանի հանրակրթական 70 դպրոցներում մեկնարկած «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները: Նախագծի նպատակն է բարելավել թափոնների կառավարման
Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցը 100 տարեկան է
ԿրթությունԵրևանի Լևոն Շանթի անվան հ. 4 հիմնական դպրոցը նշում է մեկդարյա պատմությունը: «Դպրոցը հիմնադրվել է 1921-22 թվականներին: Որպես այդպիսին դպրոց չի եղել, այլ դասարան, Սախարովի հրապարակում՝ 4 սենյականոց բնակարանում, սովորել են տարբեր լեզուներով խոսող աշակերտներ: 1922 թ., երբ Գորկին այցելում է Երևան, զգում է, որ հասունացել է դպրոց ստեղծելու գաղափարը: 1932թ. հիմնադրվել է արդեն Գորկու անվան դպրոցը՝ այժմյան 71 դպրոցի մասնաշենքի տեղում: Այտեղ է Գորկին իր գլխարկը դրել որպես մասունք»,-ասում է դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը:
Քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 800 աշակերտ
ԿրթությունԿրթական-ճանաչողական ծրագրի այս տարվա վերջին կանգառը քաղաքային ջերմատունն է: Հյուրերը Երևանի հ. 39 և 157 հիմնական դպրոցների աշակերտներն են: Նրանց առաջինը դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ:

Աշակերտների փոխանակում Գերմանիայի հետ. Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին
ԿրթությունԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել է Վ. Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտներին: