Նորություններ
Քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 800 աշակերտ
ԿրթությունԿրթական-ճանաչողական ծրագրի այս տարվա վերջին կանգառը քաղաքային ջերմատունն է: Հյուրերը Երևանի հ. 39 և 157 հիմնական դպրոցների աշակերտներն են: Նրանց առաջինը դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ:
Աշակերտների փոխանակում Գերմանիայի հետ. Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին
ԿրթությունԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել է Վ. Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտներին:
Երևանի Մ. Խորենացու անվան դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
ԿրթությունԵրևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով: Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:
Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոցը 190 տարեկան է. միջոցառմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
ԿրթությունԵրևանի Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը նշում է հիմնադրման 190-ամյակը: Դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ, հյուրեր: