Երևանում հիմնանորոգված հերթական մանկապարտեզը. հարմարավետ պայմաններ՝ ավելի քան 150 երեխայի համար

04.07.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Շենգավիթի վերաբացված հ. 140 մանկապարտեզի պայմաններին։

1960-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։

5-ի փոխարեն այստեղ ձևավորվել է 6 խումբ: Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել ավելի քան 150 երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 140 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով:

Տեսանյութ

Երևանում հիմնանորոգված հերթական մանկապարտեզը. հարմարավետ պայմաններ՝ ավելի քան 150 երեխայի համար