110-ի փոխարեն՝ շուրջ 210 երեխա. Երևանի 105 մանկապարտեզը հիմնանորոգվել է

17.06.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Նոր Նորքի վերաբացված հ. 105 մանկապարտեզի պայմաններին։ 
1971 թվականից ի վեր մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել ։ Ծրագրի շնորհիվ 110-ի փոխարեն շուրջ 210 երեխա է մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստացել։ 4-ի փոխարեն ձևավորվել է 8 խումբ: 
Տարածքների ընդլայնման և արդյունավետ օգտագործման սկզբունքը կիրառվում է հիմնանորոգվող գրեթե բոլոր մանկապարտեզներում, ինչն ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն է տալիս:

Տեսանյութ

110-ի փոխարեն՝ շուրջ 210 երեխա. Երևանի 105 մանկապարտեզը հիմնանորոգվել է