Պարգևներ՝ համայնքային ծրագրերին աջակցած լավագույն կամավորներին և նորարարական ծրագրերի մրցույթում հաղթած երիտասարդական կազմակերպություններին

07.12.2021

Կամավորների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում պատվոգրերով են պարգևատրվել համայնքային ծրագրերին աջակցած կամավորները: Խոսելով կամավորական շարժման մասին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշել է, որ Երևան համայնքը մեծապես կարևորում է գաղափարն ու գնահատում երիտասարդ կամավորների ջանքերն ու նվիրումը՝ Երևանն ավելի բարեկեցիկ տեսնելու գործում: Մեկ այլ նախաձեռնությամբ՝ սույն թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր «Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման» բաց, հրապարակային մրցույթ: Միջոցառման համատեքստում նշված մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդական չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվել են մրցանակներ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին