Շախմատի բաց մրցաշար՝ Երևանում

14.10.2021

Երևանում մեկնարկել է «Yerevan Open» շախմատի միջազգային բաց մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Մրցաշարն անկախությունից ի վեր Հայաստանում անցկացվող ամենամեծ բաց առաջնությունն է:

 

Հանդիսավոր մեկնարկին ներկա Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ողջունել և հաջողություն են մաղթել մասնակիցներին:


Մրցաշարին մասնակցում է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 11 մլն ՀՀ դրամ:


Առաջնությունը կշարունակվի մինչ հոկտեմբերի 22-ը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին