Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է

21.11.2022

Երևանի 2750-ամյակի այգում Ամանորի և սուրբծննդյան տոնական միջոցառումների շարքում իր հյուրընկալ դռները կբացի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակները վարձակալելու համար Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ։ Տնակները տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 14:00-ն: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին։

Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարան կամ զանգահարել 011 514 206 հեռախոսահամարով:

Տեսանյութ

Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է