Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

24.02.2017

Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 354 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 307-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 47 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 89 հեռախոսազանգ, որոնցից 80-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ