Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների

03.04.2021

Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը: Ակցիայի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և մի շարք այլ դեսպանների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:

 

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:


Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ:


Ընդհանուր առմամբ տնկվել է 150 ծառ՝ արոսենի, կեչի և եղրևանի:

Տեսանյութ

Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների
Տեսնել ավելին